Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ընդամենը մեկ քվե

Ընդամենը մեկ քվե
09.09.2016 | 08:03

1910 թ. դեկտեմբերին վախճանվեց Մատթեոս Բ Իզմիրլյան կաթողիկոսը, և ճիշտ մեկ տարի անց նշանակվեցին կաթողիկոսական նոր ընտրություններ: Դա զարմանալի ժամանակաշրջան էր, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ համազգային ընտրության նախապատրաստություն տեղի ունեցավ: Մամուլում, հատկապես` թիֆլիսահայ, ընթացան բուռն, կրքոտ քննարկումներ: Բոլոր թեմերից, համայնքներից ընտրվեցին պատգամավորներ, որոնց քվեներով էլ գահակալելու էր ամենայն հայոց հոգևոր նոր առաջնորդը:


1911 թ. դեկտեմբերի 13-ին Սբ. Էջմիածնում կայացավ ընտրությունը: Կազմվեց ցուցակ չորս արքեպիսկոպոսների, որոնք էին Գևորգ Սուրենյանցը, Եղիշե Դուրյանը, Հուսիկ Տեր-Մովսիսյանը և Ստեփաննոս Հովակիմյանը: 125 պատգամավորներից ներկա էին 88-ը, որոնց քվեները բաժանվեցին հետևյալ կերպ` Գևորգ Սուրենյանց` 58 թեր և 30 դեմ, Եղիշե Դուրյան` 57 թեր և 31 դեմ, Հուսիկ Տեր-Մովսիսյան` 39 թեր և 49 դեմ, Ստեփաննոս Հովակիմյան` 38 թեր և 50 դեմ: Այսպիսով, մեկ ավելի թեր քվեով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ Ե Սուրենյանցը: Նրան բաժին հասավ մեր ժողովրդի ամենաողբերգական` եղեռնական ժամանակաշրջանը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ